Արարատի մարզում փրկարարները բնակչի տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նրա մարմինը


Արարատի մարզում փրկարարները բնակչի տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նրա մարմինը
Ապրիլ 1 10:12 2025

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում, ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները նշված տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ 50-ամյա Ռոբերտ Վ.-ի դին: