Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը խորհրդարանական գործիքներից մեկն է, որը կարևոր պահի կարող է գործածվել. ԱԺ ճեպազրույցներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը մտադի՞ր չէ իմպիչմենտ հայտարարել Փաշինյանին։
«Այս պահին դժվարանում եմ որոշակի ժամկետների կտրվածքով խոսել, որովհետև դա կախված չէ միայն զուտ խորհրադարանում ներկայացված ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումից։ Դա մեծ հաշվով կախված է փողոցում առկա իրավիճակից և, բնականաբար, որևէ ձևով որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ կետում բարենպաստ դաշտ կձևավորվի այդ գործընթացը սկսելու համար»,-ասաց նա։
Աբրահամյանը կրկնեց, որ կարևոր կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված պետք է լինի նաև այլ գործոնների առկայություն․ «Դրանք հնարավորություն կտան ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորելու, այլ նաև ունենալու արդյունավետ ելք»։