Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպшնող․ Հասմիկ Հակոբյան


Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպшնող․ Հասմիկ Հակոբյան
Մարտ 26 23:33 2025
Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի գյումրեցիներ, արդյո՞ք ճիշտ է պասի ժամանակ հայհոյող քրիստոնյա Վարդանիկի պնդումն առ այն, որ դուք «հարգում» եք «քիֆուրչի» քաղաքապետին:
 
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, իր շուրջ հավաքված գյումրեցիների ծափերը ևս լսեցի... Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպանող... Չնայած, եթե կանգնած եք նրա կողքը, ապա միգուցե և այո:
 
Բայց իրականում, սիրելի գյումրեցիներ, իրո՞ք դուք նման բարքերի կրող եք, «հարգված» են հայհոյողները, դուք հայհոյում եք տանը, սիրում եք հայհոյող մարդկանցով շրջապատել ձեզ և ձեր ընտանիքը: