Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը համակիրների հետ հանդիպմանն անդրադարձավ իշխանության տարածած կեղծ լուրերին։
«Բազմաթիվ նյութեր են շրջանառվում մեր բոլորի մասին՝ սուտ կեղծիք․ սա սրա «մարդն է», նա՝ նրա։ Բոլորը բոլորի «մարդիկ» են, միայն իրենք ոչ մի բանի հետ «կապ չունեն»։ Տո, դուք մտածեք, որ Ալիևի, Էրդողանի մարդիկ եք»,- դիմելով իշխանությանն՝ ասաց Մխիթարյանը, ապա անդրադարձավ իշխող ուժի հերթական մանիպուլյացիային․ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին թիրախավորելու համար իշխանությունը Մխիթարյանի հարցազրույցից կոնտեքստից կտրված մի հատված է ներկայացրել հանրությանը՝ տպավորություն ստեղծելով համար, իբրև նա վիիրավորել է համաքաղաքացիներին՝ գյումրեցիներին։
Ռուբեն Մխիթարյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հարցազրույցի՝ մանիպուլացվող կտորի իրական տարբերակը՝ ի ցույց դնելով կեղծիքն ու հիշեցրեց․ «Բառացիորեն ասել եմ, որ փաշինյանականների կողքին են ու նրանց սատարում են թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ գյումրեցիները այդ երկու ազգությունների հետ կապ չունե՛ն։ Ա՛յ այդ հատվածը, որ գյումրեցիներն այդ երկու ազգությունների հետ կապ չունեն, կտրել են, գովազդի տակ դրել ու տարածել ի խոսքի առաջին հատվածը»։