Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է և հիմա էլ փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ. Հայկ Մամիջանյան


Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է և հիմա էլ փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ. Հայկ Մամիջանյան
Մարտ 25 21:02 2025

«Հայտնի քաղաքագետ Ռոբերտ Փարթմանի երկմակարդակ խաղերի տեսությունների տրամաբանությունն այն է, որ ցանկացած միջազգային բանակցություն՝ շախմատային խաղ է երկու տախտակի վրա»,-ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա բացատրեց, որ դրանից առաջին տախտակը բանկցողների միջև է, իսկ երկրորդը բանակցողի թիկումնքում է, որտեղ նա խաղում է շահառու խմբերի, քաղաքական ուժերի,հասարակության կրոնական կազմակերպությունների հետ։

«Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ, այն փաստաթուղթը որը խաղաղության է կոչվում, նրա մեջ մեր օկուպացված տարածքների մասին տառ չկա։ Այսինքը, մեր հողում կանգնած է ադրբեջանցին, մենք բանակցում ենք, մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք և դրա ընթացքում նույնիսկ դրա մասին նշույլ էլ չենք անում, չնայած Միրզոյան Արարատը վերջերս խոստովանց՝ փորձել են չի ստացվել»,-նկատեց Մամիջանյանը և հավելեց. «Սատցվում է, որ Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր առումներով և հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ»։

 Նշելով, որ այդ ամենին շատ քիչ է մնացել՝ Մամիջանյանը հավելեց, որ կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ։

«Կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը եթե հայրենասերները հաջողության հասնեն»,-ասաց Հայկ Մամիջանյանը։