Այսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ․ Ռուբեն Մխիթարյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ


Այսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ․ Ռուբեն Մխիթարյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ
Մարտ 25 19:47 2025

Գյումրի քաղաքի Մարզամշակութային կենտրոնում «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը հանդիպում է անցկացնում  տեղացիների հետ։ Մխթարյանին հավաքվածները ողջունեցին ջերմ ծափահարություններով։ Նա էլ իր շնորհակալական խոսքը շռայլեց ներկաներին։

«Շնորհակալ եմ, որ այս դահլիճն յասքան մարդաշատ է։ Շնորհակալ եմ, որ հավատում եք մեր ծրագրերին։ Շնորհակալ եմ, որ չեք կոտրվել ու ձեր տրամադրվածությունն ու միտվածությունը շատ բարձր է։ Շնորհակալ եմ, որ հենց այն քաղաքի ծնունդն եմ, որի ներկայացուցիչները դուք եք»,- հանդիպման սկզբում ասաց Ռուբեն Մխիթարյանը՝ ընդգծելով․ « Գյումրին ամնակարևոր քաղաքներից մեկն է և իսկապես՝ Հայաստանի ակն է»։

Թեկնածուն նաև  պատմեց, որ դահլիճի ընտրությունը պատահական չէ։

«Այս դահլիճն ինձ համար սինվոլիկ է ։ 30 տարի առաջ, որպես ուսանողական KBН-ի թիմի ավագ, սկսել եմ իմ ճանապարհն այն ոլորտում, որտեղ 25 տարի աշխատելով կարողացել եմ գետնով չտալ իմ քաղաքի պատիվը և գրանցել եմ բարձր արդյունքներ։ Աշխատելով հեռուստատեսային աշխարհում, իմ աչքի առաջ միշտ եղել են այն արխիվային կադրերը, որտեղ պատկերված է եղել նախաերկրաշարժյան Լենինականը, քաղաք՝ իր ավեստով, սպորտով, մշակույթով, արժեքներով ու ավանդույթով, հզոր արդյունաբերական ներուժով։ Լենինականը շատ մեծ արդյունաբերական պոտենցյալ է ունեցել, որը, ցավոք,  փոշիացրել է երկու աղետ՝ երկրաշարժի ցնցումներն ու Գյումրին թալանած «հրեշ Անդոները», որոնք էսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մյուսներին են մեղադրում թալանի մեջ։ Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 88թ․-ի երկրաշարժից հետո՝ ովքեր են էս քաղաքի հումանիտար օգնությունները թալանել, ովքեր են հաստոցները թալանել, շատ լավ հիշում ենք»։ ,- ասաց Մխիթարյանը։