Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունները, ԱԳՆ-ում իրանցի գործընկերողջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական և կառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն»,-ասաց Միրզոյանը։