Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում. իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը. Արմեն Աշոտյան


Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում. իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը. Արմեն Աշոտյան
Մարտ 25 13:49 2025

18 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը:

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է՝ Մարգարյանի կորուստը, բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:

 

«Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:

 

Իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը:

 

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի՛ վարչապետ»,- նշել է Աշոտյանը։