Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Մեղրի, հանդիպել քաղաքապետին


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Մեղրի, հանդիպել քաղաքապետին
Մարտ 25 10:45 2025

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ. այս մասին Դըկոտինյին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ:  

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ 

Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին՝ ընդունելության համար»,-նշված է դեսպանի գրառման մեջ։