ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ


ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
Մարտ 24 22:12 2025

Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից  օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։

«Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին։ Խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի, էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը»,- ասել է նա։

ԱՄՆ պատվիրակությունը կիրակի հանդիպել է ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ, իսկ երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում՝ ռուս պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել Սև ծովում կրակի դադարեցման վրա, սակայն Թրամփը նշել է, որ այլ հարցեր նույնպես խնդրահարույց են, քանի որ նա պնդում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի եռամյա պատերազմին: