Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան


Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան
Մարտ 24 18:53 2025

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան. նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Իրանի ԱԳ նախարարը հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։