Խաղաղության գործընթացին նպաստող բոլոր գործընկերների առաջարկը քննարկում ենք ու արձագանքում. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ի առաջարկի մասին


Խաղաղության գործընթացին նպաստող բոլոր գործընկերների առաջարկը քննարկում ենք ու արձագանքում. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ի առաջարկի մասին
Մարտ 24 13:37 2025

ՌԴ-ի ներգրավվածության հնարավորությունը միշտ էլ կար. ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս են արձագանքում Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար հարթակ տրամադրելու ՌԴ-ի առաջարկին՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«ՌԴ-ն ներգրավված էր նաև նախկինում, վերջերս ունեցել ենք խորհրդակցություններ ՌԴ-ի հետ։ Մենք բոլոր գործընկերներին, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե, արձագաքնում ենք ու, իհարկե, քննարկում ենք»,-ասաց Հովհաննիսյանը