Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին, լուսանկարն ավելի վաղ է արվել


Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին, լուսանկարն ավելի վաղ է արվել
Մարտ 24 16:53 2025

Այսօր առավոտից սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է հունահռոմեկան ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, տարբեր տարիներին օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի ու Գյումրու ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։

Սոցցանցերի շատ օգտատերեր քննադատում են հայտնի մարզիկին իշխանության թեկնածուի քարոզարշավին մասնակցելու, նրան աջակցելու համար։

Արդյոք գյումրեցի մարզիկը քարոզարշավի շրջանակում է մասնակցել ինչ-որ միջոցառման, սատարո՞ւմ է իշխանության թեկնածուին։ Panorama.am-ն այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ հենց Ալեքսանյանից, սական նա տևական ժամանակ հեռախոսազանգերին չի պատասխանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի շտաբի խոսնակ Վլադիմիր Հալոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ լուսանկարն արվել է քարոզարշավի մեկնարկեից առաջ, երբ Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել է իր անվան մարզադպրոց՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։

Նրա խոսքով, նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում մարզիկը ՔՊ-ական թեկնածուի օգտին որևէ միջողառման չի մասնակցել։

Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջում որոնումը ցույց տվեց, որ լուսանկարւ հրապարակվել է մարտի 11-ին, երբ Գյումրի էր այցելել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը։