«Փաշինյանն ու Ավինյանը զnրք են ուղարկել հայ մայրերի վրա». Ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց


«Փաշինյանն ու Ավինյանը զnրք են ուղարկել հայ մայրերի վրա». Ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
Մարտ 24 13:00 2025

Վարդաշենի հանրակացարանի 68ա շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Վթարային շենքի բնակիչները քաղաքային իշխանությունից պահանջում են  կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ  տրված խոստումը՝ 1,5 տարում լուծել բնակարանների հարցերը։

«Ընտրություններից առաջ  եկավ, տնտետուն մտավ, բոլորի հետ հանդիպեց, այդ ժամանակ կարող էր հանդիպման ժամանակ ունենար, իսկ հիմա եկել, հասել է խոստումը կատարելու ժամանակը՝ ո՞ւր է բա այդ խոստումը։ Փուչիկ էր իր ասածները, ուրեմն ինքն այդքան մարդ տեսակ չէ, որ իր խոստումը չկատարեց։

Ամեն վայրկյան մեր կյանքը, առողջությունը վտանգի տակ է։ Ակնկալում ենք՝ մեկն իջնի, հստակ պատասխան տա, թուղթ ցույց տա, որ  այս օրը տարհանելու են»,- ասաց բնակիչներից մեկը։

Նրանք ճանապարհ փակեցին։ Տարածք մեծ թվով ոստիկաններ բերվեցին։

«Եկան, մրջյունի պես եկան, լցվեցին։ Իրենցից պետք է վախենա՞նք։ Ձրիակերներ»,- նշեցին ակցիայի մասնակիցները, երբ մեծ թվով ոստիկանները շարքով եկան քաղաքապետարանի դիմաց։

«Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել հայ մայրերի վրա»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

«Սա Ադրբեջանը չի, թուրքի սահման չէ։ Ժողովրդի դեմ միլիցա ես հանել։

Թող սրանց վերցնի ու գնա սահման պահի, որ արդեն թուրքը մտնում է  Հայաստան, դրա մասին մտածի, ոչ թե փափուկ աթոռը բռնել, նստել է ու չի իջնում։ Ընտրության ժամանակ գալիս էիր, խնդրում էիր։

Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ, տներից դուրս եկեք, լավ է  լինել, երկիրն ուտում են, էս են ուտում։ Ինքն ի՞նչ են ուտում։ Սա նույն իր շղթան է, մեկը մյուսից ոչ մի բանով չի տարբերվում։ Փաշինյանն ասում էր՝ 2025 թվականին հանրակացարան չի լինելու»,- նշեցին ակցիայի մասնակիցը։ 

«Խայտառակություն է, հայ մայրերի վրա զորք են բերել։ Հողերը հանձելուց, թքեմ ձեր երեսին, այդքան զինվոր չկագնեցրիք։ 

Ցավ ենք ապրում՝ նման քաղաքապետ ունենք, նման վարչապետ ունենք, որ հայ ժողովրդի դեմ կարող է այսքան ոստիկան հանել,  որ հարցի լուծում տա։

Մենք ամաչում ենք, որ իրենք են մեր ղեկավարները»,- ասացին ակցիայի մասնակից կանայք։