Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց խոսքով, դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:
Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
Նախորդ անգամ բնակիչները հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի և կառավարության դիմաց: