Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում


Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում
Մարտ 22 15:35 2025

Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«Չափումներն արձանագրել են արտանետման բացառիկ բարձր արագություն և զանգված. 2025թ․ նման պարամետրեր առաջին անգամ են նկատվում»,- նշել է նա։