ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո


ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո
Մարտ 22 10:53 2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ավագ աշխատակից Լուիս Բոնոն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում ասվում է․

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»։