Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն․ Բագրատ Սրբազան


Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն․ Բագրատ Սրբազան
Մարտ 18 22:04 2025

Արցախի հանձնումից սկսած մինչև սոցիալական ամենամանր խնդիրները են  այսօր պատճառ դարձել Սրբազան պայքարի երիտասարդների կողմից նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանին» ակցիայի իրականացման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով «խաղաղության պայմանգրին» Սրբազանը նկատեց, որ այն մինչ այս տեղի ունեցած աղետի շարունակությունն է։

«Կեղծ «խաղաղության» դրույթներն ինչո՞ւ չեն հրապարակում, չէ որ համաձայնեցված են և գաղտնիության որևէ հանգամանք գոյություն չունի։ Պետք է հրապարակեն, որ մարդիկ կարդան, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ պետք է վստահենք։ Էլ չգիտանենք,թե առաջիկայում ի՞նչ պատերազմ է նախատեսվում»,- ասաց Սրաբազանն ու շարունակեց․

«Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն։  Տեսել ենք մի անգամ աղետը, և ղեկավարումից հետո պատասխանատվություն էլ չստանձնեցին՝ որևէ ձևովով չկրելով մեղքի բաժին»։