Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին զրկել են մանդատներից


Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին զրկել են մանդատներից
Մարտ 18 17:07 2025

Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

 

«Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, ՔՊ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

 

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։

 

Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան, հետևաբար, նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։

 

Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»։