Չաղ Ռուստամ մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը կրկին կկալանավորվի: 168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր «հանրահայտ» Մասիս Մելքոնյանի որոշումը Չաղ Ռուստամի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:
Չաղ Ռուստամ մականունով Ռուստամ Ստեփանյանը դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ ազատության մեջ էր հայտնվել փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, Ռուստամ Ստեփանյանը մեղադրվում է Ֆազ մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
Դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին, և նրա հանցակցին՝ Աշոտ Կյուրեղյանին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։