Կովկասի սառցադաշտերը սպասվածից ավելի արագ են հալվում


Կովկասի սառցադաշտերը սպասվածից ավելի արագ են հալվում
Մարտ 17 23:48 2025
Հարավային դաշնային համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվում Հյուսիսային Կովկասի սառցադաշտերի տարածքը՝ օգտագործելով Meteor-M ապարատի կողմից արված արբանյակային պատկերները։ 2010-ից 2022 թվականների դիտարկման ժամանակահատվածում Մեծ Կովկասում սառցադաշտերի տարածքը նվազել է մոտավորապես 23%-ով, իսկ հալքի արագությունը 20-րդ դարի կեսերի համեմատ աճել է գրեթե չորս անգամ:
 
Տարածաշրջանի ամենամեծ սառցադաշտերի՝ Կարաուգոմի, Բեզենգիի և Ցեյսկու օրինակով, հետազոտողները հայտնաբերել են նրանց նահանջի զգալի արագացում 2022 թվականի ամռանը: Օրինակ՝ Կարաուգոմ սառցադաշտի հալքի արագությունը հասել է օրական ռեկորդային 1,32 մետրի։ 

Դրա պատճառը տեղումների կայուն մակարդակի ֆոնին ամառային ջերմաստիճանի բարձրացումն ու արեգակնային ճառագայթման ավելացումն է։ Հաշվի առնելով ջերմաստիճանի նոր «ռեկորդները»՝ պետք չէ սպասել, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն