Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը


Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը
Մարտ 17 09:26 2025

Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

 

Լուսանկարում Ֆրանցիսկոս պապը կրում է պահքի պատարագի զգեստներ՝ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց:

 

Ավելի վաղ Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները: