«Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին


«Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին
Մարտ 15 22:49 2025

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով։ Այդ մասին գրառում է կատարել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն է գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանը։

Նա գրել է․ «Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական ,աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։

Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ` տանտիրոջ իրավունքով։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը։

Միացի՛ր, որ փոխենք»,-նշել է նա։