«Մեծ մասը սպասում են ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է»,-գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Յուրաքանչյուրիս գիտակցությունն է թելադրում մեր իրականությունը: Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից:
Եթե ընտրեք ձեզ մատուցված կեղծիքը մերժելու, չհնազանդվելու և ճշմարտության ճանապարհը, հենց ինքներդ եք դառնալու այդ փոփոխությունը, որն էլ հանրության մեջ հանրագումարային առումով հենց այդ փրկիչն է:
Ավելի տեխնիկական
Հայ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնելու ներկայի գործընթացնորի վերաբերյալ: Նրանք որ առաջնորդել են պատրաստվում ներկայի բարդ պայմաններում, պարտավորություն ոնեն մարդկանց համար ստեղծելու վիճակ, որով նրանք հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնելու: Իսկ սա տեղի է ունենալու միմիայն փողոցում՝ հստակ և տեսանելի»,- նշել է նա։