Սառցաբեկորը պոկվել և ընկել է ընթացող մեքենայի վրա․ ուղևորին տեղափոխել են հիվանդանոց


Սառցաբեկորը պոկվել և ընկել է ընթացող մեքենայի վրա․ ուղևորին տեղափոխել են հիվանդանոց
Մարտ 7 20:30 2025

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել է այդտեղով ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Ա․ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շ․ Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
 
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։