Պուտինն ու Թրամփը 1 ժամից ավելի խոսել են հեռախոսով, քննարկել են ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր


Պուտինն ու Թրամփը 1 ժամից ավելի խոսել են հեռախոսով, քննարկել են ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր
Հունիս 4 21:24 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զրուցել են հեռախոսով։

Թրամփը Truth Social սոցցանցում որոշ տեղեկություններ է հրապարակել հեռախոսային խոսակցության վերաբերյալ։

Նշել է, որ 1 ժամ, 15 րոպե տևողությամբ  հեռախոսազրույցը «դրական» էր, սակայն «դա չի նշանակում, որ ուկրաինական հակամարտությանը  անհապաղ վերջ կտրվի ու միանգամից խաղաղություն կհաստատվի»։

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է նաև, որ  Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների ուղղությամբ ձեռնարկած գրոհին։