Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ


Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
Փետրվար 22 18:20 2025

«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով, կարելի է վախենալ բռնությունից, բայց խոսքից վախենալը վերջին կետն է։

«Փաշինյանն արդեն խոսքից է վախում, բռնում է մարդկանց, նստեցնում է խոսքից վախենալու համար։ Եթե այն ժամանակ քողարկված էր անում, օրինակ Արմեն Աշոտյանի դեպքում ասում էին կոռուպցիայի մեջ է թաթախված, բայց պարզ էր, որպեսզի չխոսի, Մամիկոն Ասլանյանին ընտրվելու համար, մեզանով սկսեց  խոսքի վրա կենտրոնանալ։

Էդգարի դեպքում ավելի բացահայտ է՝ խոսքից է վախենում, խղճուկ, փոքր մարդ է դարձել ինքը։ Խոսքը դարձել է իր միակ թշնամին, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ, որ գործ ունեն այն ամենի հետ, ինչ մենք ասել ենք»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։