Բախվել են Hyundai-ը, Volkswagen-ը և Maxus բեռնատարը, իսկ վերջինը բախվել է կայանված Ford Fusion-ին


Բախվել են Hyundai-ը, Volkswagen-ը և Maxus բեռնատարը, իսկ վերջինը բախվել է կայանված Ford Fusion-ին
Փետրվար 19 10:09 2025

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` «Միքայելյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են «Hyundai» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «Maxus» մակնիշի բեռնատարը, ինչից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Միքայելյան» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության դիմած անձանց ինքնությունը։