Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, քիչ անց մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա բախվել է արդեն վթարված «Mercedes»-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։