Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում, Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն, իսկ «Mercedes»-ի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։