«Սուրենի ո՛չ դստեր, ո՛չ էլ նախկին կնոջ հետ երբեք առիթ չեմ ունեցել շփվելու: Շատ նուրբ հարց է, ես այս հարցում Սուրենին շատ եմ օգնում, նրա համար շատ բարդ է, որովհետև նա պաշտում է իր աղջկան: Նեղացած է, որովհետև դեռ երեխա է, չի հասկանում: Ես չգիտեմ ինքը ինձ ինչպես է վերաբերվում, բայց դա ինձ համար շատ 3-րդական է: Ինձ պետք է, որ ինքը հորը լավ վերաբերվի, որովհետև իր հայրն ապրում է իրենով: Չկա աններելի ոչինչ:
Անկախ ամեն ինչից ես նրան սիրում եմ, ինքը իմ Սուրենի ձագուկն է:
Շատ կուզեմ, որ Սուրենն իր աղջկա հետ իմ պատկերացրած ներդաշնակ հարաբերություններն ունենա: Ժամանակի հարց է, բոլորս էլ փոքր ենք եղել ու կամակորություններ ենք ունեցել: Ես երազում եմ, որ այդ օրը գա:
Նրանք հիմա շփվում են իրար հետ, այնքան եմ ուրախանում: Կարծես սրտիցս քար ընկնի, որ Սուրենը գալիս է Ադելի մոտից երջանիկ:
Մենք իրար հետ շատ ներդաշնակ ենք, մեր հարաբերություններին դա չի խանգարում, բայց մեկ-մեկ նա նյարդային է լինում ու հասկանում եմ, որ կարոտից է: Շատ կուզեմ, որ երեխան դա զգա: Սուրենը իսկապես շատ լավ մարդ է, ես շատ բախտավոր մարդ եմ, որ ունեմ Սուրենին»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Մագա Հարությունյանը: