Ինչպես արդեն հայտնել ենք, դերասանուհի Հասմիկ Խոջյանը հայտնվել է հիվանդանոցում և առողջական լուրջ խնդիրներ ունի։
Նա նոր հրապարակումներ է կատարել Ինստագրամի իր էջում և հայտնել, որ տեղափոխվել է հիվանդասենյակ։
«Չնայած գրեթե «գիշեր չեմ ունեցել», բայց առավոտս սկսում եմ «Առավոտը Շանթումի» իմ գործընկերների հետ։ Էսօր պետք ա լինեի եթերում, բայց երբեմն կյանքն անկանխատեսելի է»,– նշել է Հասմիկը։
Հիշեցնենք, որ դերասանուհին ավելի վաղ գրել էր․ «Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստված.... դեռ շոկից ուշքի չեմ գալիս, բայց ուղղակի շնորհակալ եմ ևս մի անգամ փրկվելու համար։
Մանրամասները շատ դաժան են, չեմ ուզում պատմել, բայց վիրահատությունից ու նարկոզից դուրս գալուց հետո մի երկու ժամ ա անցել, կկարգվորվեմ»։