«Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում։ Հիվանդանոցներում, հատկապես մանկական բաժանմունքներում մեծաթիվ են թոքաբորբերով, օտիտներով, օբստրուկտիվ բրոնխիտներով և այլ ախտորոշումներով հիվանդները»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա հարց է բարձրացրել՝ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի։
«Կենտրոնում նշանակված է մի տնօրեն, որը հերթով աշխատանքից ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին, մանրէաբաններին, վարակաբաններին և այլոց։ Նշանակում է իր շրջապատի «տաղանդավոր» ընկերներին, որոնք ազգային կենտրոնում ապահովում են, օրինակ, անվտանգությունը, ակտիվ կատարում են կենտրոնի աշխատակիցների ներկա-բացակաները և օպերատիվ տեղեկատվություն հասցնում շեֆին։
Հ․Գ․ Կարևորը շեֆն է, իսկ վարակները թող տարածվեն։ Ոչինչ, մեր հիվանդները ըմբռնումով կմոտենան»։