Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Մերձավանի դեպքի մասին


Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Մերձավանի դեպքի մասին
Փետրվար 5 12:54 2025

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նաև 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ»,-Aysor.am-ին հայտնեցին ՔԿ-ից: