Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի՝ Կենտրոնի նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանի տեղակալ Ա․ Այվազյանին եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։