«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին: Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության։
Որտեղից նորաստեղծ կուսակցությանը «Մարիոթ» վարձակալելու հնարավորությունը հարցին պարոն Աղազարյանը պատասխանեց. «Ութ հարյուր հազար դրամ է կազմել, որի մի մասը ես եմ դրել իմ պատգամավորական աշխատավարձից, մի մասն էլ` պարոն Ասլանյանը»:
Ամեն դեպքում, տարօրինակ չէ՞, որ նորաստեղծ, ենթադրաբար՝ սուղ միջոցներ ունեցող կուսակցությունը, այն էլ համեստ միջոցառման համար 800 հազար է ծախսելու՝ հիմնադիրների անձնական միջոցներից: Այն դեպքում, երբ կարող էին մի քանի անգամ էժան գնով այլ սրահ վերցնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում