300 դրամանոց տոմսը 3 ուղևորափոխադրման տոմս է՝ ժամանակի մեջ․ Տիգրան Ավինյան


300 դրամանոց տոմսը 3 ուղևորափոխադրման տոմս է՝ ժամանակի մեջ․ Տիգրան Ավինյան
Հունվար 29 23:33 2025

300 դրամանոց տոմսը 3 ուղևորափոխադրման տոմս է՝ ժամանակի մեջ։ Այն բացարձակ կապ չունի 150 դրամանոց տոմսի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ այդ տոմսը տրանսպորտից հաճախ օգտվող մարդկանց համար տոմս չէ, այլ հազվադեպ օգտվողների և զբոսաշրջիկների համար։

«Տոմսային համակարգը երկու խնդիր ունի՝ պետք է հարմար լինի մարդկանց համար, և յուրաքանչյուրը պետք է ընտրի ուղևորությունների կազմակերպման իր ձևը։ Մյուս կողմից պետք է հասկանանք՝ գազելները, պազիկները փոխելուց հետո ունենք նոր որակի տրանսպորտ, նրանց սպասարկումը թանկ է նստում։ Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու։ Բոլոր այն գումարները, որոնք մարդիկ ծախսում են տրանսպորտի վրա, գնում է նույն տրանսպորտի սպասարկման և թարմացման վրա»,-ասել է Ավինյանը։

Խոսելով ընթացիկ խնդիրների մասին, նա նշել է, որ կանգառներում՝ պիկ ժամերին, գերբեռնվածության խնդիրը դեռ առկա է, նաև կանգառասրահների հարց կա։

«Մեծ ծավալի ռեֆորմները, սակայն, իրականացվել են։ Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- ասել է նա։