Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Ժոնգ թոնգ մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։