«Թմրամիջոցների» վերադարձ ավտոբուսներ՝ ես չեմ ընդունի. Տիգրան Ավինյան


«Թմրամիջոցների» վերադարձ ավտոբուսներ՝ ես չեմ ընդունի. Տիգրան Ավինյան
Հունվար 27 11:54 2025
Մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում խոսելով միասնական տոմսային համակարգի մասին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
«Մեր նպատակն է, որ 7 տարի հետո էլ կարողանանք նոր ավտոբուսներ գնել, կարողանանք 250 նոր էլեկտրոավտոբուս գնել։ Նպատակն այն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշվի գնա, ինչպես այս երկրում մաշվել է ամեն ինչ»,-ասաց Ավինյանը։

 Նա ասաց, թե այնպիսի լուծումներ պետք է առաջարկեն, որոնք մարդկանց ընկալման տեսակետից ընդունելի կլինեն.
«Բայց չպետք է շեղվենք միասնական տոմսային համակարգի ներդրման գաղափարից գեթ 1սմ։ Կներեք, բայց «թմրամիջոցների» վերադարձ ավտոբուսներ՝ ես չեմ ընդունի, անընդունելի է, չի կարող նորից կոպեկի շրջանառություն սկսել»,-ասաց Ավինյանը։
 
Նրա խոսքով՝ կանխիկը տրանսպորտային համակարգից հանելը թմրամիջոցի նման մի բան էր: