«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի կամանդույուշին տարին սկսել է ակտիվ քննարկումներով: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս «ռեսթարթ» է արել ողջ թիմը, այլ կերպ ասած, սկսել է մաղել իրոք գործ անող, նվիրյալներին, իսկ մյուսներին, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Պասլատ է արել куда подальше»:
Բալասանյանը թիմակիցներին հանձնարարել է լրջորեն զբաղվել արցախահայության հետ, նրանց հետ հանդիպել, հավաքագրել խնդիրներ ու մանրամասն ներկայացնել իրեն: Իսկ պատճառը առաջիկա ընտրություններն են:
Սյամոն մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ իշխանությունները ձեռ ու ոտեն ընկել, խնդրում են իր աջակցությունը տարբեր ընտրություններում:
Կամանդույուշին էլ խոստացել է ջանք ու եռանդ չխնայել, իհարկե` համապատասխան վերաբերմունք ակնկալելով իր անձի հետ կապված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում