Բերման ենթարկվելուց հետո ազատ արձակված իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին․
«Մի հետաքրքիր բացահայտում անեմ․
մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ բաժինը․․․»։
Հիշեցնենք՝ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 24News-ին հայտնել էր՝ 2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: ՆԳՆ խոսնակը, սակայն, հայտնել է, որ Արսեն Բաբայանը չի ձերբակալվել։
Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։
Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա: