Ես նշանակվել եմ 2021թ.-ի դեկտեմբերի 10-ին, դեկտեմբերի 11-ին ինձ աշխատանքից հանում են մինչև այսօր. հրավիրված ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ի պատասխան մամուլի հրապարակումներին, ըստ որոնց երկու նախարարի աշխատանքից հանելու հարց է քննարկվում, որից մեկն էլ ինքն է։
«Մամուլն անընդհատ գրում է, նախարարությունում էլ մարդիկ մտածում են, որ մեկա՝ հսա կհանեն, կհանեն, մի քիչ որ շատ եք գրում՝ շատ են խոսում, քիչ եք գրում՝ քիչ են խոսում։ Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ»,-ասաց նա։