ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, ստացել է Գյումրի համայնքի ավագանու մանդատ։ Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,- գրել է նա։
Գրառմանն արձագանքել է Էմմա Պալյանը գրելով․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ` ամուսնյակ»: