ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը


ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը
Դեկտեմբեր 20 14:23 2024

Գործող վարչակազմը մինչև վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը` ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-Ն հիասթափված է, որ ԱՄՆ ջանքերը չեն հանգեցրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատել: Պետքարտուղար Բլինկենը վաղուց է ասել, որ շատ հարցերի շուրջ շատ օրերի քրտնաջան աշխատանք է պահանջվում, մինչև ամեն ինչ սկսի պտուղներ տալ: Հնարավոր է, որ ես շատ խեղաթյուրեցի այս մեջբերումը, ուստի ներողություն եմ խնդրում: Բայց այս հարցը շարունակում է կենսական նշանակություն ունենալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև վերջին օրը»,- ասաց նա։