75 494 մարդ է ընտրել ձեզ այս ընտրություններին, մենք հավաքել ենք դրանից ավելի ստորագրություններ և բերել ենք այդ ստորագրությունները. ուղիղ եթերում բանավեճի ժամանակ հայտարարեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ես ցույց տվեցի, որտեղ կան գումարներ, որ չծախսեք։ Դուք ասել եք ՝ «ասեք՝ կանենք», հիմա 75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը»,- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցերց Մարությանը։
Ավինյանը պատասխանեց. «Ձեր այդ քամահրական վերաբերմունքը այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ընտրություններին մեզ ձայն են տվել, կարծում եմ շատ վիրավորական է, որովհետև ընտրություններին բոլոր վարչական շրջաններում ընտրողների քանակն ամենաշատն է եղել, Ձեզնից ավելի շատ ձայն են տվել մեզ, և այդ 75 հազար մարդկանց նկատմամբ իմ հարգանքը այնքանով է արտահայտվում, որ այսօր այստեղ կանգնած եմ՝ չնայած որևէ կարիք Ձեզ հետ բանավիճելու չունեմ։ Էս 70 հազար մարդկանց մոլորեցնելով գնի թանկացման թեզը կգնաք ուրիշ տեղ կպատմեք»։