Վարորդը «Toyota Camry»-ով վթարի է ենթարկվել և հայտնվել գնացքի գծերի վրա


Վարորդը «Toyota Camry»-ով վթարի է ենթարկվել և հայտնվել գնացքի գծերի վրա
Մարտ 11 21:45 2025

Մարտի 11-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։

«Վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» երկաթուղի ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։