Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ ՔՊ-ն ու իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը նորից օրակարգ են բերել կարմիր գծերի վերաբերյալ որոշման նախագիծը՝ 2025 թվականի համար։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։
Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։ Այսօր արդեն ՔՊ-ն, իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը՝ հաջորդ 2025 թվականի համար։
Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի»,-գրել է Մանուկյանը։