Ազգակործան պատուհասների խմբակը չհասկացավ, որ Ադրբեջանը միշտ էլ մտադրություն ունի հարձակվել․ Զաքարյան


Ազգակործան պատուհասների խմբակը չհասկացավ, որ Ադրբեջանը միշտ էլ մտադրություն ունի հարձակվել․ Զաքարյան
Դեկտեմբեր 19 23:57 2024

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, Փաշինյանը գնահատել է տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը։ Նա նշել է․ «Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»։
 

Արտակ Զաքարյանը անդրադարձել է՝ գրելով․ 

«Железная логика:))) Եվ նման դիրքորոշման հեղինակը մեր ժողովրդի անվտանգության ու տարածքային ամբողջականության «երաշխավորն է»:
 
Իսկ, եթե ունի՞, այդ դեպքում ի՞նչ կասես:
 
Մինչև հիմա ձեր ազգակործան պատուհասների խմբակը չհասկացա՞վ, որ միշտ էլ ունի նման մտադրություն և քո կողմից ստեղծված ոչ մի առիթ բաց չի թողել: Այդ թվում նաև ՀՀ ինքնիշխան տարածքների վրա»։