Սոֆիա Խաջիպանտելին հայտնի է դարձել համացանցում շնորհիվ այն բանի, որ չի հանում իր հոնքերը: Հաստ հոնքերն աղջիկը ժառանգել է մորից: Նրան մեկ անգամ չէ, որ համեմատել են նկարչուհի Ֆրիդ Կալոյի հետ, ինչը միայն ուրախացնում է աղջկան: Սոֆիան ունի 50 հազարից ավել հետևորդներ: Հոնքերի խնամքի մասին նրանցի հարցազրույց է վերցրել ամերիկյան Harper's Bazaar ամսագիրը:
Գեղեցկության գլխավոր գաղտնիքը Սոֆիան համարում է գերչակի յուղը. նա այն ամեն գիշեր քսում է հոնքերին և վստահ է, որ յուղն իսկապես գործում է: Շեկ վարսերի և մուգ հոնքերի համադրությունը, որն աղջկան հայտնի է դարձրել, էքսպերիմենտի արդյունք է: Մի անգամ հոնքերը ներկելով՝ աղջիկը տեսել է, որ դրանք սև են դարձրել: Նրա մտերիմները դուր է եկել հոնքերի և վարսերի համադրությունը և Սոֆիան որոշել է մշտապես ներկել հոնքերը:
Իհարկե, ոչ բոլորն են նրա հասցեին հիացական մեկնաբանություններ անում. ոմանց կարծիքով, նրա հոնքերը գեղեցիկ չեն: Ինչևէ, նրա երկրպագուների թիվն օրեցօր ավելանում է: