Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նոյեմբեր 29 16:32 2024

Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

 

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.2°C (2010թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.6°C (1994թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.2°C

 

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։